WWDC 2025-ին Apple-ը ներկայացրեց iOS-ի վերջին տասնամյակի ամենախոշոր ռեդիզայնը՝ iOS 26-ը՝ նոր «Liquid Glass» ինտերֆեյսով։
Այս փայլուն ու կիսաթափանցիկ դիզայնը հարմարվում է լույսի պայմաններին և օգտատերերի բովանդակությանը (Lock Screen, Home Screen և ամբողջ համակարգի դիզայն)։ Apple-ը նաև անվանումների նոր, միասնական սխեմա է ներկայացրել իր պրոդուկտների համար։ Բոլոր օպերացիոն համակարգերի թարմացումներն այսուհետ կանվանվեն ըստ համապատասխան տարվա՝ iOS 26, macOS 26 և այլն։
Ներկայացվել է նաև նոր խաղային հավելված, որը կկենտրոնացնի Apple-ի խաղային փորձառությունները՝ տրամադրելով նվաճումների համակարգ, աղյուսակներ և սոցիալական ֆունկցիաներ, ինչպիսիք են օրինակ՝ ընկերների հետ մրցակցությունը և իրական ժամանակում խաղին հետևելը։
Թարմացումներ են ստացել նաև macOS-ը (որն այժմ կոչվում է Tahoe), iPadOS-ը (այն ստացել է Mac-ի պես ֆունկցիաներ և Apple Pencil-ի գործիքներ), watchOS-ը (թարմացվելով ԱԲ-ով աշխատող նոր Workout Buddy-ով) և visionOS-ը՝ առաջարկելով նոր աքսեսուարներ, ինչպես օրինակ՝ PlayStation VR2 կարգավորիչը։
Լրացուցիչ նորույթների թվում են՝ բարձր որակի ձայնագրության հնարավորությունը AirPods-ով, հարցումները iMessage-ում, երգերի խոսքերի թարգմանությունները Apple Music-ում, ամենօրյա երթևեկության հետագծի պահպանումը Maps-ում և բարելավված CarPlay-ը՝ իրական ժամանակում հասանելի վիջեթներով և կարևոր հաղորդագրությունների ամրակցման հնարավորությամբ։
Apple TV-ն ևս թարմացվել է նոր դիզայնով և կարաոկեի հնարավորությամբ, իսկ Wallet-ը համալրվել է ճանապարհորդությունների համար հարմար գործիքներով։




