X սոցիալական հարթակը շուտով կգործարկի ներդրումային և թրեյդինգի ծառայություններ։
Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն։ Նրա խոսքով՝ օգտատերերը կկարողանան կառավարել իրենց ողջ ֆինանսական կյանքը հենց հարթակի հավելվածում՝ սկսած պիցցայի պատվերների վճարումից մինչև ներդրումներով կամ թրեյդինգով զբաղվելը։
Ըստ Իլոն Մասկի տեսլականի՝ X-ը պետք է վերածվի «հավելվածի՝ ամեն ինչի համար», նման Չինաստանի WeChat-ին, որտեղ օգտատերերը կարող են կատարել իրենց բոլոր ֆինանսական գործարքները՝ նույնիսկ առանց բանկային հաշվի առկայության անհրաժեշտության։
Հարթակն արդեն համագործակցություն է սկսել Visa-ի հետ՝ թվային դրամապանակ և անձից անձ փոխանցումներ կատարելու հնարավորությունները գործարկելու համար։ Յակարինոն նաև նշել է, որ հնարավոր է այս տարի ներկայացվի X-ի բրենդինգով դեբետային կամ կրեդիտ քարտ։




