spot_imgspot_imgspot_imgspot_img

Xero-ն կգնի Melio վճարային հարթակը $2.5 միլիարդով

Նոր Զելանդիայում հիմնված Xero հաշվապահական ծրագրային տեխնոլոգիաների ընկերությունը համաձայնել է գնել ամերիկյան Melio վճարային ծառայությունների հարթակը 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարով։

Գործարքը թույլ կտա ինտեգրել Melio-ի վճարային լուծումները Xero-ի հարթակում՝ նպատակ ունենալով ընդլայնել վերջինիս ներկայությունը ԱՄՆ շուկայում, որտեղ այժմ կատարվում է ընկերության վաճառքների 7%-ը։

Xero-ն կանխատեսում է, որ այս գործարքը մինչև 2028թ.-ը կկրկնապատկի ընկերության ֆինանսական վաճառքները և կօգնի կատարելագործել փոքր բիզնեսներին տրամադրվող ծառայությունները՝ միավորելով հաշվապահական և վճարային լուծումները։ Melio-ի գնման ֆինանսավորման համար Xero-ն դադարեցրել է թրեյդինգը և փորձում է ներգրավել 1.23 միլիարդ դոլար ինստիտուցիոնալ ներդրողներից։

Փորձագետները գործարքը համարում են ռազմավարական ճիշտ քայլ՝ միաժամանակ նշելով, որ դրա իրագործումը կարող է բարդ լինել։ Այս նախաձեռնությունը հաջորդում է Xero-ի վերջին համագործակցություններին Ebury-ի և Atoa-ի հետ՝ միջազգային աճի խթանման և վճարային գործընթացների օպտիմալացման նպատակով։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...