spot_imgspot_imgspot_img

Xolo-ի և Wirecard-ի նոր բանկինգ հնարավորությունը ֆրիլանսերների համար

Xolo-ն՝ միկրոբիզնեսի առաջատար ծառայություններ մատուցող կազմակերպությունը, և Wirecard Bank-ը՝ թվային ֆինանսական տեխնոլոգիաների համաշխարհային նորարարության առաջատարը, հիմնել են ֆրիլանսերների համար նախատեսված բանկային ծառայություն, որը  հասանելի է Xolo առցանց պլատֆորմի միջոցով:

Xolo-ն համախմբում է ընկերության ձևավորումը, բիզնես բանկինգը, վեբ ծրագրակազմը բիզնեսում և հաշվապահական հաշվառման ծառայությունները: Բոլորը հասանելի են ինտեգրված առցանց պլատֆորմի միջոցով:

Xolo-ի միջոցով, ֆրիլանսերներն այժմ կարող են ամբողջությամբ առցանց ստանալ բանկային հաշիվ, ներառյալ՝ «know-your-client» (KYC) գործընթացը: Բանկային հաշիվները բացվում, իսկ վճարային քարտերը առաքվում են 48 ժամվա ընթացքում: Բիզնես բանկինգը հասանելի կլինի հաճախորդների համար համաշխարհային մասշտաբով: Ներկայումս, ամբողջ աշխարհում ավելի քան 30,000 ֆրիլանսեր է գրանցված Xolo-ում:

«Այս նոր համագործակցությունը նշանակալի քայլ է Xolo-ի համար, քանի որ մենք ձգտում ենք ստեղծել նոր վիրտուալ տարածք ֆրիլանսերների համար: Wirecard-ի առաջատար թվային բանկինգի լուծման հավելումով մենք կշարունակենք կառուցել մեր տեսլականը` հնարավորություն տալով միլիոնավոր ֆրիլանսերների արագ և առանց բյուրոկրատիայի շուկա դուրս գալու համար», – ասել է Xolo-ի CEO Allan Martinson-ը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...