spot_imgspot_img

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու ընկերության կառավարման և երկրում ծառայությունների էկոհամակարգի զարգացման համար, ինչպես նաև Yandex-ի տեխնոլոգիաների և միջազգային փորձի հիման վրա Հայաստանում նոր հնարավորություններ է ստեղծելու օգտատերերի և բիզնեսի համար։

Արամ Մխիթարյանը ձեռնարկատեր է, Helix-ի հիմնադիրն ու նախկին ղեկավարը, ինչպես նաև IUNetworks-ի նախկին ղեկավարը։

«Ուրախ եմ, որ իմ փորձը կօգնի զարգացնել միջազգային Yandex-ի բիզնեսը Հայաստանում՝ հաշվի առնելով մեր քաղաքների կառուցվածքային առանձնահատկությունները, մշակույթը, ավանդույթներն ու մեր ժողովրդի սովորույթները։ Ես պատասխանատու եմ լինելու երկրում արդեն իսկ
գործող ծառայությունների զարգացման համար, ինչպես նաև լավագույն փորձը հիմք ընդունելով՝ փորձելու եմ զարգացնել քաղաքային միջավայրն ու նոր հնրավորություններ ստեղծել երկրում գործող ընկերությունների համար»,- մեկնաբանում է Արամ Մխիթարյանը։

Yandex Armenia-ն ներկայացված է օնլայն տաքսի պատվիրելու, առաքման և սննդի, գեոլոկացիոն ու ժամանցային ծառայություններով, ինչպես նաև կրթական նախագծերով։ Ընկերությունը զբաղվում է նաև նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, որոնք ուղղված են օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը:

spot_img

Նմանատիպ նյութեր

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ...

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867...

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Արդշինբանկին տրամադրել են վարկի երկրորդ տրանշը ՄՓՄՁ-ների զարգացման համար

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում...

Հայաստանը՝ տեխնոլոգիական նոր հաբ. Երևանը կրկին կհյուրընկալի WCIT կոնգրեսը

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես...