spot_imgspot_imgspot_img

Yandex Armenia-ն առաջին անգամ անցկացրել է ծրագրավորման և մաթեմատիկայի մրցույթ ուսանողների և ՏՏ մասնագետների համար

Yandex Armenia-ն կազմակերպել է առաջին Coding and Math Contest-ը՝ ծրագրավորման և մաթեմատիկայի մրցույթ բուհերի ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 450 հայտ, իսկ երկու փուլերի արդյունքում հայտարարվել են 5 հաղթողներ Երևանի պետական համալսարանից և Հայաստանում ամերիկյան համալսարանից։

Երկու փուլերի ընթացքում մասնակիցները լուծում էին ալգորիթմների, հավանականության տեսության, մաթեմատիկական վերլուծության և գծային հանրահաշվի խնդիրներ՝ անգլերեն։

Հաղթողները կկարողանան Yandex Armenia-ում պրակտիկա անցնելու հարցազրույցի մասնակցել: Նրանց նաև պարզեցված ընդունելության հնարավորություն է տրվում Տվյալների վերլուծության դպրոց (Yandex School of Data Analysis)՝ երկամյա անվճար ծրագիր մեքենայական ուսուցման, մաթեմատիկական մոդելավորման և տվյալների վերլուծության ոլորտներում։

ՏՏ կրթության և համայնքի զարգացումը Yandex Armenia-ի առանցքային նպատակներից մեկն է։ Ընկերության մասնագետները կիսվում են իրենց փորձով ուսանողների և մասնագետների հետ համալսարաններում և Yandex Hall հարթակում, իսկ Վանաձորում և Գյումրիում՝ գործընկերների հետ համատեղ, ընկերությունը ձևավորել է անվճար Ծրագրավորման դպրոց դեռահասների համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...