spot_imgspot_img

«Յանդեքս»-ը մինչև տարեվերջ կմշակի ChatGPT-ի անալոգը

Yandex ընկերությունը կմշակի ChatGPT գեներատիվ ցանցի սեփական տարբերակը, հայտնել են Yandex-ի մամուլի ծառայությունից։ Նեյրոնային ցանցը կդառնա ընկերության բազմաթիվ ծառայությունների մի մասը, և դրա ներդրման շնորհիվ Alisa ձայնային օգնականը կսովորի ավելի երկար զրույցներ ունենալ: Նախատեսվում պրոդուկտը գործարկել մինչև տարեվերջ:

Ընկերությունն աշխատում է YaLM 2.0-ի ստեղծման վրա, որը պատրաստվում է ներդրվել այնպիսի ծառայություններում, ինչպիսիք են Mail-ը, Alice-ը։ Ինչպես նշել են Yandex-ում, նեյրոնային ցանցը թույլ կտա որոնմանը պատասխաններ տալ թվային աշխարհի տվյալների հիման վրա: YaLM 2.0-ի ստեղծման մեջ ներգրավված են ընկերության բոլոր սուպերհամակարգիչները՝ Չերվոնենկիսը, Գալուշկինը և Լյապունովը։

«Ալիսը կդառնա ավելի խելացի, ավելի լավ կկարողանա պահպանել զրույցի ենթատեքստը և կկարողանա պատասխանել ավելի բարդ հարցերի: Սա կարող է բեկումնային լինել որոնողական համակարգերի և ձայնային օգնականների որակի առումով»,- ասել են  ընկերության ներկայացուցիչները:

ChatGPT-ը OpenAI-ի բազմաբնույթ չաթ բոտ է: Նա կպատասխանի գրեթե ցանկացած հարցի, կարող է գրել ցանկացած ժանրի և ձևաչափի տեքստ ամենատարբեր թեմաներով: Բացի այդ, չաթբոտը կարող է ստեղծել ծրագրավորման հիմնական կոդ։

ChatGPT-ի թողարկումը մեծ իրարանցում է առաջացրել։ Հունվարի վերջին Microsoft-ը հայտարարեց նեյրոնային ցանցի ստեղծող OpenAi-ում միլիարդավոր դոլարների ներդրման մասին։

Չինական Baidu ընկերությունը նույնպես սկսել է ChatGPT-ի անալոգի մշակումը, ինչի հետևանքով Baidu-ի բաժնետոմսերը թանկացել են 5,8%-ով։

 

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...