spot_imgspot_img

Yedpay վճարային ֆինթեքը կգործակցի Mastercard-ի հետ

Yedpay վճարային ֆինթեքը, որը գործում է Հոնկոնգում, իր վճարային տեխնոլոգիաների փաթեթը օպտիմալացնելու համար հայտարարել է Mastercard-ի հետ գործակցության մեկնարկի մասին։

Այստեղ օգտագործվող նոր տեխնոլոգիան կոչված է բարելավելու միջոցների հոսքը ստացումից և վճարումից մինչև հաշվարկներ բիզնես ընկերությունների, առևտրի և սպասարկման ձեռնարկությունների համար, ինչպես նաև ապահովելու առցանց դրամական հոսքերի կառավարման նոր փորձ:

Yedpay-ն օգտագործում է «Tap on Phone» վճարման տեխնոլոգիան իր One Touch վճարային պրոդուկտում՝ ամպային գաղտնագրված կրեդիտ քարտով վճարումների մշակման համար: Այս գործիքը համատեղելի է նաև սմարթֆոնների վճարման հիմնական եղանակների հետ:

Այս դեպքում մանրածախ առևտրով զբաղվողները և բիզնես ընկերությունները նախ պետք է ներբեռնեն բջջային հավելված՝ հեռախոսով վճարումներ ընդունելու գործառույթն ակտիվացնելու համար, այնուհետև օգտագործեն իրենց սարքերը՝ անվտանգ և հարմարավետ վճարումներ ընդունելու համար: Իսկ այս տեխնոլոգիան չի ենթարկվում դրամական միջոցների տեղաշարժի ժամանակի ավանդական տարբերությանը։ Այն կապահովի ակնթարթային ամբողջական հաշվարկ և դրամական միջոցների ստացում։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...