spot_imgspot_img

Հայաստանի օնլայն առևտրի ոլորտ է մուտք գործում եզակի մոդելով գործող yeev.am մարքեթփլեյսը

Հայաստանի օնլայն առևտրի ոլորտ է մուտք գործում Yeev մարքեթփլեյսը, որի նպատակն է հաճախորդներին ապահովել ընտրության բազմազանություն և հարմարավետ գործիքակազմ: Հարթակի առանցքում «մեկ ապրանք – բազմաթիվ առաջարկներ» մոդելն է, ինչը գնորդներին հնարավորություն է տալիս արագ մուտք գործել և համեմատել շուկայում առաջարկվող տարբերակները՝ ըստ գնի, առաքման պայմանների, կարծիքների և այլ չափանիշների: Սա եզակի մոդել է հայաստանյան շուկայում, ինչը թույլ է տալիս կատարել արդյունավետ և իրազեկ գնումներ։

Մարքեթփլեյսի կարևոր առանձնահատկություններից է տեղական բիզնեսին և ձեռնարկատերերին աջակցելու հանձնառությունը: Վաճառողների համար այն բացում է նոր հորիզոններ՝ տեսանելիության աճ, լայն լսարանի առջև ապրանքների ցուցադրում և վաճառք, ինչպես նաև օպերացիոն ծախսերի կրճատում:

Yeev-ի գործադիր տնօրեն Արթուր Կարճիկյանի խոսքով՝ փոքր և միջին ձեռնարկություններին հարթակ տրամադրելով՝ իրենք նպաստում են Հայաստանի տնտեսության աճին և զարգացմանը: «Yeev.am-ի հետ մենք նպատակ ունենք ապահովելու օնլայն գնումների անխափան ընթացք, որը բավարարում է մեր հաճախորդների բոլոր կարիքները՝ միաժամանակ աջակցելով տեղական բիզնեսներին և խթանելով տնտեսական աճը: Մենք վստահ ենք, որ Yeev-ը կդառնա վստահելի հարթակ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար», – նշել է Արթուր Կարճիկյանը։

Մարքեթփլեյսն առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ սկսած ամենօրյա առաջին անհրաժեշտության իրերից մինչև նեղ մասնագիտական կամ հազվագյուտ հանդիպող ապրանքներ: Առաքումն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում, անգամ հեռավոր շրջաններում հնարավոր է պատվեր իրականացնել ավելի մատչելի և արագ եղանակով։

Yeev-ը մշակված է SAP Commerce էլեկտրոնային առևտրային հարթակի հենքի վրա, ինչը ապահովում է լայնածավալ գործիքներ, տեխնոլոգիական լուծումներ և հնարավորություններ՝ օգնելու բիզնեսներին հաջողությամբ գործել առցանց շուկայում՝ բարձրացնելով հաճախորդների բավարարվածությունը և վաճառքի ծավալները։

Նորաստեղծ հարթակը շեշտը դնում է բոլոր գործարքների թափանցիկության և վստահելիության վրա: «Մենք շատ ենք կարևորում մանրածախ առևտրի ոլորտում ֆինթեք գործիքների կիրառումը, այդ նպատակով սկսել ենք համագործակցել Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Ակբա բանկի հետ, ինչի շնորհիվ այս պահին արդեն գործում է acba digital հավելվածով գրանցման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցություն ենք հաստատել Իդրամ վճարային համակարգի հետ՝ ուղղված մեր հաճախորդների կողմից վճարումների հարմարավետության բարձրացմանը»,-հավելել է Արթուր Կարճիկյանը։

Առցանց առևտուրը Հայաստանում դեռևս զարգացման փուլում է, բայց այն արագորեն տարածվում է՝ շնորհիվ առցանց գնումների հանդեպ մարդկանց աճող վստահության և թվային տեխնոլոգիաների զարգացման: Վերջին տարիներին Հայաստանում համացանցից օգտվողների թիվը հասել է մոտ 72 տոկոսի, ինչը ևս նպաստում է առցանց առևտրի զարգացմանը։ Հետքովիդյան շրջանում, երբ շատ բիզնեսներ տեղափոխվեցին առցանց հարթակներ, 2020-2023 թվականներին էլեկտրոնային առևտրի ծավալներն աճել են ավելի քան 30 տոկոսով: Այս միտումները ցույց են տալիս էլեկտրոնային առևտրի կայուն աճը Հայաստանում:

Yeev-ի ապագայի տեսլականն է դառնալ տարածաշրջանի առաջատար մարքեթփլեյս, որը հնարավորություն կընձեռի հայ արտադրողներին՝ անկախ նրանց վաճառքային հնարավորություններից, ներկայացնել իրենց ապրանքներն օնլայն վաճառքի համար և ընդլայնել հասանելիությունն ավելի լայն սպառողական շուկայում։

Yeev բրենդի ներքո հանդես եկող «ԱԿԲԱ ԹՐԵՅԴ» ընկերությունը հիմնադրվել է «ԱԿԲԱ Ֆեդերացիա»-ի կողմից։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...