Հուլիսի 8-12-ը ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Yerevan Economic School (YES)-ի հետ համատեղ կազմակերպվելու է ամառային դպրոց տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում հետազոտություններով զբաղվող ուսանողների և երիտասարդ աշխատակիցների համար, ովքեր հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները միկրոտնտեսագիտության, կիրառական էկոնոմետրիկայի և ակադեմիական հաղորդակցման ոլորտներում։
Մասնակցել ցանկացողները կարող են լրացնել իրենց դիմումները հետևյալ հղմամբ Application YES Summer School և ուղարկել այն yes.summerschool2024@gmail.com հասցեին։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 31-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:




