spot_imgspot_img

Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցի մոտ 200 ներկայացուցիչ տարբեր երկրներից

2023թ.-ի հոկտեմբերի 26-29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից ժամանած մոտ 200 ներկայացուցիչներ:

Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում: Այս տարի  FINTECH360-ի գլխավոր գործընկերն է NABIX ընկերությունը:

Փորձագետները կքննարկեն ժամանակակից ֆինանսական ոլորտի ռազմավարությունը, բանկային էկոհամակարգերը և BNPL ծառայությունները, վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները, բանկերի էվոլյուցիան և թվային ակտիվները, open banking-ը, CBDC, e-Commerce-ը, բրոքերային ծառայությունների զարգացումն ու ներդրումների համար նախատեսված մոբայլ հավելվածները, UI/UX, կանաչ ֆինանսավորումն ու ESG-ին:

Համաժողովի ծրագիրը ներառում է ելույթներ, շնորհանդեսներ և պանելային քննարկումներ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ: Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակին նվիրված երեկոյին:

Համաժողովի մանրամասն ծրագիրն՝ այստեղ:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...