spot_imgspot_img

Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը: Այս տարի համաժողովի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առցանց ուղերձով համաժողովի մասնակիցներին ողջունել է Նոբելյան մրցանակիր, պրոֆեսոր, «Գիտության և գործարարության օրեր-2022»-ի պատվավոր հյուր Արդեմ Փաթափությանը։  

«Մեր այս նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ձեռներեցներին և գործարարներին, գիտնականներին և հետազոտողներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին, որպեսզի միասին մտքերի բախման շնորհիվ ավելի լավ հասկանանք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ունենանք գիտելիքահեն, ունիկալ ապրանքներ արտադրող ընկերություններ, որոնց արտադրանքը կարտահանվի ամբողջ աշխարհով»,- նշել է Վահան Քերոբյանը։ 

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են տարբեր հաջողություններ գրանցած հայ և օտարերկրյա հայտնի գիտնականների և գործարարների ելույթներ, պանելային քննարկումներ՝ նվիրված գիտական մտքի ու գործարար միջավայրի առկա կարողությունների հզորացման ու գիտության և բիզնեսի միավորման հնարավորություններին։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...