spot_imgspot_img

Բլոգերների ֆինանսավորման Fundmates ֆինթեքը ներգրավել է $2 միլիոն

Fundmates ֆինթեք ծառայությունը $2 միլիոն է ներգրավել մասնավոր ռուս և ամերիկացի ներդրողներից: Ծրագիրը ֆինանսավորում է YouTube-ի բլոգերներին՝ հարթակից նրանց եկամտի մասնաբաժնի դիմաց:

Ներդրողների թվում են D&P, AI ​​Factory ընկերության հիմնադիրը և այլք:

Fundmates-ը ֆինանսավորում է ԱՄՆ-ում 500 հազար և ավել բաժանորդներ ունեցող YouTube բլոգերներին։ Կոնտենտ ստեղծողները ծառայությունից միջոցներ են ներդնում իրենց ալիքը զարգացնելու, թիմ վարձելու, նոր ձևաչափեր գործարկելու և բովանդակության որակը բարձրացնելու համար:

Ներդրումների դիմաց բլոգերները տեսածառայությունից ստացված եկամտի մի մասը փոխանցում են Fundmates-ին 1-2 տարով։ Նշվում է, որ նման մոդելը ստարտափին երկու անգամ ավելի բարձր շահութաբերություն է ապահովում, քան ավանդական ֆինանսական գործիքները։

Fundmates-ն արդեն աջակցել է ավելի քան 30 կոնտենտ ստեղծողի՝ 1,5 միլիոն դոլարի չափով: 2024 թվականին ստարտափը մտադիր է ֆինանսավորել ազդեցիկ բլոգերններին՝ ևս $10 միլիոնով: Հավաքագրված միջոցները թույլ են տալիս ստեղծողներին աճել միջինը 40%-ով առաջին 12 ամսվա ընթացքում:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...