Google-ը հրաժարվել է Stadia ամպային խաղային ծառայությունից, բայց կարծես դրա փոխարեն ավելի օրիգինալ է գտնվել։ Հաղորդվում է, որ որոնողական հսկան առցանց խաղեր է փորձարկում անմիջապես YouTube-ում:
Նշվում է, որ YouTube-ում առցանց խաղերի ծառայությունը կկոչվի Playable: Այն թույլ կտա առցանց խաղեր խաղալ YouTube կայքի կամ iOS-ի և Android-ի իր բջջային հավելվածների միջոցով:
Վկայակոչելով Google-ի աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակը ՝ The Wall Street Journal-ը հայտնում է, որ նախագիծն արդեն անցնում է ներքին փորձարկում:
Ըստ լրագրողների՝ Playables նախագիծը YouTube-ի գործադիր տնօրեն Նիլ Մոհանի նախաձեռնությունն է։ Նա ցանկանում է գտնել աճի նոր ոլորտներ՝ տեսածառայության վրա գովազդի ծախսերը նվազեցնելուց հետո:





