spot_imgspot_imgspot_imgspot_img

Zilch-ը և Visa-ն կթողարկեն ֆիզիկական վճարային քարտ

Լոնդոնում տեղակայված Zilch ֆինթեքը սեպտեմբերին կգործարկի իր առաջին ֆիզիկական վճարային քարտը՝ Visa-ի հետ՝ նոր, բազմամյա համագործակցության շրջանակում։

Քարտը կլրացնի Zilch-ի վիրտուալ ծառայությունների առաջարկը, որն արդեն օգտագործվում է Միացյալ Թագավորության յուրաքանչյուր յոթ աշխատող մեծահասակներից մեկի կողմից։ Այն նաև նպատակ ունի ընդլայնել ընկերության գովազդվող վճարային տեխնոլոգիաները ֆիզիկական վաճառքի ոլորտում։

Քանի որ Միացյալ Թագավորությունում մեծահասակների մոտ 80%-ը դեռ պարբերաբար չի օգտագործում մոբայլ դրամապանակներ, Zilch-ն այս ֆիզիկական քարտը դիտարկում է որպես գործարքների ծավալն ու հաճախորդների ընդգրկումն ավելացնելու հնարավորություն։ Քարտը կօգնի նաև իրականացնել այնպիսի գործարքներ, ինչպիսիք են հյուրանոցներում գրանցվելը, ավտոմեքենաների վարձույթը և տնային սպասարկման հետ կապված վճարումները, միաժամանակ հնարավորություն տալով գնումներ կատարել աշխարհով մեկ՝ Visa-ի ցանցով։

Այս համագործակցությունը կաջակցի Zilch-ի նպատակին, որն է՝ առաջարկել հաճախորդներին ճկուն վճարային տարբերակներ և բոնուսային համակարգ՝ միաժամանակ շահութաբերություն ապահովելով վաճառողների համար։

Visa-ի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի մանսաճյուղերի գործադիր տնօրեն Մենդի Լեմբը նշել է, որ այս գործընկերությունը կխթանի ֆինանսական ներառականությունն ու նորարարությունները ֆինթեք ոլորտում։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...