spot_imgspot_imgspot_img

Zoom-ը վերջին 3 ամսվա ընթացքում $4 միլիարդ եկամուտ է ունեցել

Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց եկամտի աղբյուրները, բայց ոչ Zoom վիդեոկոնֆերանսային ծրագրի հիմնադիր Էրիկ Յուանը:

Նույնիսկ նախքան կորոնավիրուսային համաճարակի բռնկումը կստիպեր մարդկանց աշխատել և սովորել առցանց, Zoom-ի բաժնետոմսերի գինը շեշտակի աճում էր: Դեռ սկսելուց մեկ տարի անց, ըստ Բլումբերգի միլիարդատերերի ինդեքսի, Յուանը հավաքել էր ավելի քան 7,5 միլիարդ դոլար կարողություն:

Յուանն ի սկզբանե շատ է պայքարել իր վիդեոկոնֆերանսային ստարտափի գործարկման համար:

Ըստ The Financial Times-ի՝ Zoom-ը նախորդ տարվա ամենահաջողված IPO-ներն է ունեցել, ինչը ընկերության արժեքը բարձրացրել է Lyft-ի և Pinterest-ի համեմատությամբ: Ըստ Forbes-ի՝ Zoom-ի բաժնետոմսերի գինը աճել է 72%-ով առևտրային հենց առաջին օրը:

Ընկերությունն այժմ գնահատվում է $35 միլիարդ: Forbes-ի համաձայն, Zoom-ն ունի ավելի քան 30,000 կորպորատիվ հաճախորդ, ներառյալ Samsung-ը, Uber-ը, Walmart-ը և Capital One-ը:

Յուանն այժմ Bloomberg-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում 192-րդ տեղն է զբաղեցնում: Մինչև 2020 թվականը նա նույնիսկ չի էլ եղել ցուցակում:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...