spot_imgspot_imgspot_img

Ferrari-ն ԱՄՆ-ի հաճախորդներից կրիպտոարժույթով վճարումներ կընդունի

Ferrari-ի մարքեթինգի և առևտրի տնօրեն Էնրիկո Գալիերան ասել է, որ ընկերությունն այսուհետև ԱՄՆ-ի հաճախորդներից կրիպտոարժույթով վճարումներ կընդունի։ Էնրիկո Գալիերայի խոսքով գները նույնն են լինելու, իսկ արտադրողը հավելյալ վճարումներ չի գանձի նրանցից, ովքեր գնում են կրիպտոարժույթով։

Ըստ Գալիերայի, այս որոշմամբ Ferrari-ն որոշել է պատասխանել շուկայի պահանջներին, քանի որ իր հաճախորդներից շատերը ներդրումներ են կատարում կրիպտոարժույթներում:

«Մեր հաճախորդներից ոմանք երիտասարդ ներդրողներ են, ովքեր իրենց գումարը վաստակում են կրիպտոարժույթներով: Նրանց մի մասն էլ զբաղվում է ավելի ավանդական ներդրումներով, բայց ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց պորտֆելը»,- նշում է ընկերության տնօրենը։

Ընկերությունը նախատեսում է նաև կրիպտոարժույթով մեքենաների վաճառքը սկսել Եվրոպայում՝ 2024 թվականի առաջին եռամսյակում, որից հետո այս հնարավորությունը կընդլայնի բոլոր այն երկրներում, որտեղ թվային արժույթներն օգտագործվում են որպես վճարման միջոց։ Ընդունված կրիպտոարժույթների ցանկը կարող է տարբեր լինել՝ կախված երկրից:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով

Սեպտեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ այցելուներին ներկայացնելով ավտոմեքենաների...

Եվս 5 ԵՊՀ ուսանող 1 մլն դրամի կրթաթոշակ է ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից

Հայտնի են 2026-2027 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ...

Binance-ը 100 մլն դոլար է ներդնում Circle-ում և ևս հինգ տարով երկարաձգում ռազմավարական գործընկերությունը

Binance-ը հայտարարել է USDC սթեյբլքոյնի թողարկող Circle Internet Group, Inc. (NYSE:...

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կոնվերս Բանկը հայտարարում է ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Տեղաբաշխման ընդհանուր...