spot_imgspot_imgspot_img

Աշխարհում առաջին Բլոկչեյն բաժնետոմսերը

Սինգապուրում թողարկվել են աշխարհում առաջին Բլոկչեյնի ավանդական բաժնետոմսերը։

Սինգապուրում ”Blueshare”-ը, որը ներկայացնում է ”Ethereum blockchain”-ի
աշխարհում առաջին ավանդական բաժնետոմսերը, անկացրել է իր գործունեության
մեկնարկային փակ ճաշկերույթը։

“Ethereum blockchain”-ը բաց բլոկների բաշխված ցանց է, որը ֆիքսում է յուրաքանչյուր
ապակենտրոնացած հավելվածի ծրագրային կոդը: Պարզ ասած՝ “Ethereum blockchain”-ը
համաշխարհային տեղեկատվության փոխանակման, պահպանման հարթակ է, որը չի կարող
կեղծվել կամ փոխության ենթարկվել։

Միջոցառման հյուրընկալները “Blueshare”-ի ֆինանսական մասով գլխավոր տնօրեն
Զլատին Սարատովն ու “Blueshare” նախագծի ղեկավար Մարիո Դիմիտրոֆֆն էին։
Ճաշկերույթին ներկա է եղել մոտ 20 ներդնող։

“Blueshare-ը” ներկայացնում է “Interprom Mining AG”-ի խորհրդանշական, ավանդական
մասնակցային բաժնետոմսերը։ Վերջինս, արտոնագրված լինելով Շվեյցարիայում,
հանդիսանում է “Interprom OOD”-ի մեծամասնության սեփականատերը։
Այն 23 տարվա փորձ ունեցող առաջատար շինարարական եւ հանքարդյունաբերական
ընկերության 90% բաժնետոմսերի սեփականատերն է: Երկու ընկերությունն էլ միավորված են
“Interprom Mining AG”-ի կողմից վերահսկվող խմբի կազմում:

“Interprom OOD”-ն հաջողությամբ ավարտել է մի շարք լայնամասշտաբ շինարարական
նախագծեր՝ ներառելով համալիր քաղաքային ենթակառուցվածքներ, կեղտաջրերի մաքրման
կայաններ, առողջապահական եւ կրթական հաստատություններ, էլեկտրաէներգիայի
արտադրություն, ճանապարհաշինություն եւ այլ շարունակական նախագծեր։
Ընկերությունը ավելի քան հինգ տարի է, ինչ ակտիվորեն ներդրումներ է կատարում նաեւ
բնական ռեսուրսների հետազոտման ծրագրերում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...