spot_imgspot_imgspot_img

Առցանց վճարումներ մեկ հպումով

Visa-ն, Mastercard-ը, American Express-ը և Discover Financial Services-ը միավորվել են առցանց գնումներ կատարելու նոր ձևաչափ մշակելու համար։ Նորաստեղծ ծառայությունը թույլ կտա վճարել առցանց խանութում  ընդամենը մեկ հպումով:

Նախագիծը նպատակ ունի մեծապես պարզեցնել առցանց գնումները՝  քարտատիրոջ  վճարման մանրամասները պահվելով մեկ վայրում: Այսպիսով, հաճախորդները ստիպված չեն լինի ամեն անգամ մուտքագրել քարտի համարը, երբ  վճարում են առցանց գնումների համար:

Վճարային համակարգերի կողմից մշակված տարբերակը նախատեսում  է նվազեցնել առցանց զամբյուղից, այսպես կոչված, մերժումների քանակը: Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ օգտվողները առցանց խանութի զամբյուղում մի քանի ապրանքատեսակներ են ավելացնում, այնուհետև թողնում առանց գնում կատարելու: Եթե վճարման գործընթացը կատարվի մեկ հպումով, քարտատերերը ավելի պատրաստակամ կլինեն ապրանքներ ձեռք բերել։

Սպասվում է, որ վճարային համակարգի  նոր ծառայությունը կդառնա  Apple Pay-ի և PayPal-ի լուրջ մրցակիցը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...