Քանի որ կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ բանկային մասնաճյուղերի դռներ փակվում են, N26-ի նման թվային բանկերը օգտագործում են այս հնարավորությունը՝ digital banking համակարգի նկատմամբ հաճախորդների վերաբերմունքը փոխելու համար:
Գերմանական բանկն ակնկալում է, որ «ճգնաժամի այս դրությամբ պայմանավորված՝ որոշակի ֆինտեխներ աճ կգրանցեն», հիմնականում այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Գերմանիան, հարուստ դրամական միջոցներ ունեցող երկրներում:
Եվ, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել անշփում վճարումները, արդյունաբերության շատ այլ մասնագետներ նույնպես նման ենթադրություններ են արել սպառողի վարքագծի փոփոխության վերաբերյալ՝ «կեղտոտ» կանխիկ գումարը փոխարինելու անվտանգ առցանց վճարումներով:
N26-ը վստահ է, որ վիրուսով պայմանավորված mobile banking համակարգի նկատմամբ այս դրական փոփոխությունը «երկարատև ազդեցություն կունենա հետագա տարիների վրա»:





