Հավատարիմ մնալով հաճախորդների ժամանակն արժևորելու սկզբունքին` Ինեկոբանկը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` ներկայացնելով իրենց տեսակի մեջ յուրահատուկ բանկային հաշվի փաթեթների շարք:
Յուրաքանչյուր հաճախորդ դրանցում կկարողանա գտնել իր կենսակերպին և ֆինանսների կառավարման նախապատվություններին համապատասխան տարբերակ և ընտրել առավելությունների իր փաթեթը:
start, basic, plus special. Ինեկոբանկի նորանուն հաշվի փաթեթներն են, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են տվյալ դասի լավագույն պրոդուկտները։ Բանկային բոլոր անհրաժեշտ ծառայությունները` առանձնացված 4 փաթեթներով, նախատեսված են ինչպես բանկի հավատարիմ ու տարիների փորձառությամբ հաճախորդների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել կամ դեռ պատրաստվում են միանալ Թվային բանկին և օգտվել նորարարական բոլոր հնարավորություններից:
start փաթեթն ապահովում է վստահ մուտք դեպի բանկային նորարարական ծառայություններ բոլոր նրանց համար, ովքեր նոր են պատարստվում միանալ Ինեկոբանկին և հետաքրքրված են բանկային ամենաանհրաժեշտ ծառայություններով:
basic փաթեթն ընտրած հաճախորդները կարող են ստանալ բանկային լավագույն ծառայությունները` ստեղծված հիմնական ֆինանսական կարիքների համար:
Ընդլայնված հնարավորություններով plus փաթեթն առավել հարմար է բանկային տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, ովքեր կարևորում են հավելյալ հարմարավետությունն ու արտոնյալ պայմաններով ծառայությունների ստացման հնարավորությունը:
Առանձնահատուկ բանկային հնարավորությունները` անհատականացված special փաթեթը, կհետաքրքրի կյանքի և ֆինանսական գործարքների ակտիվ ռիթմով հաճախորդներին, ովքեր ունեն յուրահատուկ պահանջմունքներ սպասարկման որակի և էքսկլյուզիվ պայմանների հանդեպ:
Նորարարությունը ճանապարհ է` մոտեցումներից մինչև տեխնոլոգիական ամենատարբեր լուծումներ: Այս գաղափարը շարունակում է մնալ Ինեկոբանկի գործունեության հիմքում: Հաշվի 4 փաթեթները նախորդ հաջող փորձի հիման վրա կատարելագործված նոր առաջարկ է`օգնելու ներկա և ապագա հաճախորդներին ավելի մոտ գտնվել Թվային բանկի նորարարական ծառայություններին և շարունակելու զարգանալ իրենց ֆինանսական պահանջմունքներին համահունչ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։





