ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտը հիմա ավելի քան երբեք գտնվում է ճնշման տակ։ Տասնամյակներ շարունակ բիզնեսի վարմանը նույն ձև մոտենալուց հետո տարբեր ոլորտներում ֆինանսական ծառայություներ առաջարկող սթարթափների աճը բերեց նրան, որ ավանդական ֆինանսական ծառայություններ առաջարկող կառույցները հայտնվեցին սպառնալիքի տակ։
Անընդմեջ մարտահրավերների շրջանակներում գտնվող բիզնես ոլորտը ոչ միայն սկսեց լարվածություն հաղթահարել մրցակիցների կողմից ,այլև գոյության պայքարի մեջ մտնել։
Հենց այդ ժամանակ էր, որ նոր հայտնված տեխնոլոգիաների օգտագործումը բացեց շոշափելի մի շարք դռներ։ Հայտնվեցին տեխնոլոգիաներ, որոնց առաջարկած գործառույթները կարող են ահռելի տարբերություն ցույց տալ ավանդական ֆինանասական ծառայություններ մատուցող ընկերություններիաշխատանքի միջև։
Հարկ է նշել ,որ ներկայումս ցանցային տոտալ վերահսկողության արդյունքում հաճախորդների մասին ավելի շատ տեղեկություններ կան քան երբևէ։ Տվյալ դեպքում ժամանակակից աշխարհի առաջարկած ճիշտ գործիքների կիրառումը հարուստ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի սպասելիքներ ունի հաճախորդը և ինչ ճանապարհով կցանկանար որպիսի մոտենան իրեն, ինպես նաև գործող շուկայում ինչպիսի հնարավորություններ կարող են առաջանալ։
Արհեստական ինտելեկտի ակտիվ կիրառմամբ կազմակերպությունը կարող է տարբեր ֆորմատներով տվյալների բազա հավաքել, ապա թարմ և խորաթափանց նշանակություն ունեցող ինֆորմացիան վերածել նոր գործողության։
Այս մոտեցումն օգնում է ավելի խորը պատկերացում կազմել հաճախորդների, գործող շուկայական պայմանների, և որ ամենակարևորն է՝ պոտենցիալ հնարավորությունների մասին։ Ըստ որոշ ոլորտների առջև ծառացած մարտահրավերների ուսումնասիրության արդյունքում արհեստական ինտելեկտը սկսեց ենթարկվել դետալային ուսումնասիրության։
Եվ այսպես՝ արհեստական ինտելեկտի կիրառումը կարող է օգնել ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցներին հետևալ հարցերում
- Սկսել և առաջ տանել նոր բիզնես
- Հասկանալ պոտենցիալ հաճախորդների հերթականությունը
- Դասավորել հաճախորդներին ըստ թիրախային հերթականության
- Լինել քաջատեղյակ հաճախորդների սպասարկմանը վերաբերվող նորարարություններին
- Մրցակիցներից ավելի արագ հասկանալ պոտենցիալ հնարավորությունները
Հաճախորդների աճի մաքսիմալիզացումը և ոլորտում հաճախ հանդիպող շփոթմունքները հասցնել նվազագույնի։ Պատկերացնո՞ւմ եք արհեստական բանականությունը կարող է փոխարինել հարյուրավոր աշխատողների և գուցե հաջողության բանալին հայտնվի ձեր ձեռքում՝ խթանելով ոչ միայն ձեր բիզնեսի այլև ձեր անհատական զարգացումը։





