Startup Genome ամերիկյան հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հարցում է անցկացրել 50 երկրների 1070 տեխնոլոգիական ստարտափերի շրջանում այն մասին, թե ինչպես է համաճարակը ազդել նրանց գործունեության և ֆինանսական իրավիճակի վրա:
Հարցված ստարտափերից գրեթե բոլորը շարունակում էին աշխատել, չնայած համաճարակին: Միայն 4%-ն է լիովին դադարեցրել գործունեությունը կարանտինի պատճառով, իսկ ճնշող մեծամասնությունը (66%) անցել է հեռահար ռեժիմի:
Հաճախորդների տեսանկյունից, առավելագույնս տուժել են խոշոր կորպորատիվ հաճախորդների ուղղվածությամբ աշխատող ստարտափերը:
Ստարտափերի գրեթե երկու երրորդը չունի բավարար միջոցներ մինչև սեպտեմբեր գոյատևելու համար. 10%-ը չի գոյատևի մինչև մայիս, 31%-ը՝ ոչ ավելի, քան մինչև հունիս:
Ստարտափերը ակտիվ կերպով արտաքին օգնություն են փնտրում: Հարցված ընկերությունների 46%-ը արդեն ստանում է իշխանությունների աջակցությունը, ևս 16%-ը մոտ ապագայում ակնկալում է օգնություն: Մնացած 38%-ը չի ստանում և չի էլ ակնկալում պետական աջակցություն:





