“Medium” բլոգ-պորտալում հրապարակված հետազոտությունները ցույց են տվել, որ կրիպտոսֆերայով զբաղվողների միայն 5% են կազմում կանայք։
Այս տվյալները ստացվել են GitHub-ի կեղծանունների (nikname) վերլուծության արդյունքում:
GitHub-ի՝ 2007թ․-ի կատարած մեկ այլ ֆորմալ ուսումնասիրության համաձայն, 55․000 ծրագրավորողների 95% տղամարդիկ են։
Ոմանք պնդում են, որ պատճառը խտրականությունն է։ Երկրորդներն ասում են, որ կանանց մեծ մասը պարզապես հետաքրքրված չէ բարձր մասնագիտացված տեխնիկական աշխատանքով:
Կրիպտոինդուստրիան «տղամարդկանց ակումբ» է: Google Analytics-ի տվյալներով, տղամարդիկ կազմում են Բիթքոյն համայնքի 91%-ը, կանայք` 9.9%: Կանխատեսումներից մեկը այն է, որ կանայք համարում են այս տեսակի գործունեությունը չափազանց ռիսկային։
“Deloitte” խորհրդատվական և աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների միջազգային ցանցի տնօրենի կարծիքով՝ կանայք մուտք կգործեն կրիպտոսֆերա, երբ թվային արժույթները ապացուցեն իրենց կանխատեսելիությունը:





