spot_imgspot_imgspot_img

Հայկական ստարտափները վերջին 1.5 տարվա ընթացքում ներգրավել են ավելի քան $1 միլիարդ

Վերջին մեկուկես տարվա ընթացքում հայկական ստարտափները 26 գործարքի արդյունքում միագումար ներգրավել են ավելի քան 1 միլիարդ դոլար: Տվյալները Dsight վերլուծական հարթակինն են:

Հայաստանն ունի արդեն «միաեղջյուրներ», բիզնես հրեշտակների խոշոր ասոցիացիաներ և տեղական վենչուրային հիմնադրամներ։ Այնուամենայնիվ, պակասում են ներդրողները, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել նախագծերի հետագա փուլերում, ինչպես նաև նրանք, ովքեր պատրաստ են, գումարից բացի, փորձը կիսել ձեռներեցների հետ: Հայկական վենչուրային կապիտալի շուկայի այս և այլ առանձնահատկությունների մասին, Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի համար գրված սյունակում գրել է Dsight վերլուծական հարթակի հիմնադիր Արսենի Դաբբահը։

«Հայաստանը բաց է նորարարական բիզնեսի համար: Dsight-ի տվյալներով, որոնք մենք հավաքել ենք տեղական վենչուրային կապիտալի շուկայի ուսումնասիրության ընթացքում, երկրում կան միջազգային կորպորացիաների առնվազն 25 գրասենյակներ և մոտ 18 նորարարական կենտրոններ, այդ թվում՝ Microsoft-ը, SAP-ը, Cisco-ն, Siemens-ը եւ այլն։ Միջազգային ճանաչում ունեցող երիտասարդ ընկերությունները, ինչպիսիք են EPAM-ը եւ Nvidia-ն, այստեղ իրենց շատ ազատ են զգում»,-գրում է Դաբբախը։

Ֆրեյզերի ինստիտուտի տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշում այս տարի Հայաստանը զբաղեցնում է բավականին պատվավոր 11-րդ տեղը՝ 165-ից: StartupBlink միջազգային հետազոտական կենտրոնը Հայաստանի ստարտափ էկոհամակարգը դասել է 16-րդ տեղում՝ Արեւելյան Եվրոպայի 74 երկրների շարքում: Երեւանը 244-րդն է աշխարհի 1000 ամենազարգացած ստարտափ էկոհամակարգերի ցանկում:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...