Տեխնիկայի հետգնման ռուսական DamProdam ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հավելավճարով փոխանակել հին գաջեթները նորերի հետ, հայկական շուկա է մտել DramDram ապրանքանիշով։
Նորարարության գործընկերը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկն է՝ Team telecom Արմենիան: Ծրագրի ներդրողները երկու բիզնես հրեշտակներ են: Նրանցից մեկը Յանդեքսի նոր արտադրանքի տնօրեն Դմիտրի Ստեպանովն է: Ընկերությունը չի հայտնում ներդրումների չափը։
Դուք կարող եք վաճառել և փոխանակել Ձեր հին գաջեթները DramDram-ի միջոցով Երևանում՝ ընդամենը 90 րոպեում: Դա կարող եք անել նաև լրացնելով առցանց հայտը:
«DamProdam»-ը թույլ է տալիս վաճառել օգտագործված գաջեթներ՝ iPhone, Samsung, iPad և MacBook կամ Apple Watch՝ անմիջապես գումար ստանալով։ Ռուսաստանում ծառայությունը գործում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ծառայությունը գործարկվել է 2017թ.-ին:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին





