spot_imgspot_imgspot_img

Հայաստանում էլեկտրոնային վճարումների միջազգային օպերատոր կհայտնվի

Հայաստանում էլեկտրոնային վճարումների միջազգային օպերատոր կհայտնվի:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում Transfer Wise ընկերության աշխատանքը սկսելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել: ընկերությունն արդեն ընտրել է Հայաստանում կոմերցիոն բանկերի շրջանում գործընկերոջը եւ շուտով կսկսի աշխատանքը: Այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում եւս երկու ընկերությունների հետ, այդ թվում՝ PayPal-ի հետ:

«Դա երկարատեւ պրոցես է, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Նախարարությունում այդ հարցով պատասխանատու է նշանակվել, ով զեկուցում է պրոցեսի մասին յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ»,-ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ այդ հարցում նախարարությունն աշխատում է ԿԲ-ի հետ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...