spot_imgspot_imgspot_img

Ձայնային օգնական Alexa

Amazon-ը նոր հնարավորություն է ընձեռում Amazon Pay-ի օգտվողների համար։ Այժմ նրանք կարող են իրենց կոմունալ վճարումները կատարել Alexa սմարթ բարձրախոսի օգնությամբ:

Amazon-ի և Paymentus ֆինտեխ ընկերության համագործակցությունը կհեշտացնի կիրառել նոր հնարավորությունը՝ վճարումների մասին ժամանակին տեղեկություն ստանալով: Օգտագործողները կստանան ծանուցումներ Alexa սմարթ բարձրախոսից այն մասին, թե երբ պետք է վճարեն իրենց հաշիվը, ինչպես նաև կկարողանան իրենց հաշիվների վերաբերյալ տարբեր տեղեկություններ խնդրել ձայնային օգնականից:

Amazon Pay-ն այն կարծիքին է, որ մոտ ապագայում այս ծառայությունը կներառի փոստային կոդերի մոտ 95%-ը: Բացի այդ, Amazon-ի ներկայացուցիչները վստահ են, որ այն կարող է օգտակար լինել կոմունալ վճարումներ ընդունող ընկերությունների համար, քանի որ նրանց հաճախ են դիմում կոմունալ վճարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...