spot_imgspot_imgspot_img

Մեծ տվյալները՝ “Big data”, հաճախորդների սպասարկման որակի բարելավման միջոց 

    

Մենք այժմ ապրում ենք թվային աշխարհում, որտեղ ամեն վայրկյան տեղադրվում ու փոխանցվում է հսկայական տեղեկատվություն։ Նույնիսկ մի քանի տարի առաջ այս ամենի համար հորինվել է մի արտահայտություն՝ “Big data”, որն անգլերենից թարգմանաբար  նշանակում է մեծ տվյալներ։

Մեծ տվյալների հետ աշխատելով՝ բանկերն այժմ կարող են խելամիտ ժամանակում  օգտագործել հաճախորդի գործարքի մասին տեղեկատվությունը, ցանկացած պահին կարող են ճշգրտել անհրաժեշտ ռեսուրսներ՝ հետևելով հաճախորդի վարքագծին։

Բանկային և ֆինանսական ծառայությունների ոլորտը այն ոլորտն է, որտեղ գեներացվող և մշակվող տվյալների ծավալը հսկայական է: Այս ոլորտում յուրաքանչյուր գործունեություն ունի ապահովված թվային տվյալների իր մասնաբաժինը։ Ֆինանսական ծառայություններն էլեկտրոնային գրառումներն ակտիվորեն կիրառում են տվյալների վերլուծության, պահպանման,  բիզնես գաղափարների բաշխման շրջանում։

Մեծ տվյալները կարող են օգտագործվել բանկային ոլորտում, որպեսզի վերջիներս կարողանան ավելի արդյունավետ կազմակերպել, վերահսկել վարկային, խարդախության, գործառնական և ինտեգրված ռիսկերի գնահատման  կառավարումների համակարգը։

Բանկերը կարող են նաև ռազմավրություն մշակել հետևայալ ցուցիչներով՝

  • Հաճախորդի բաժանումը, ըստ իրենց պրոֆիլների
  • Cross-վաճառքի և UP-վաճառքի հիման վրա հաճախորդների դասակարգում
  • Հաճախորդներին սպասարկման բարելավված պայմաններ՝ ըստ նրանց առաջարկների ու պահանջի
  • Ծախսերի օրինաչափությունների հայտնաբերում և անհատական առաջարկների ստեղծում
  • Ռիսկերի գնահատում, համապատասխանություն և հաշվետվություններ, որոնք օգնում են կառավարել և կանխել խարդախությունը
  • Հիմնական ուղիների որոշում, որոնցով հաճախորդը իրականացնում է գործարքներ, ինչպիսիք են վարկային/դեբետային քարտերի վճարումները և բանկոմատների՝ միջոցների ելքագրումը:
spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...