spot_imgspot_imgspot_img

Միջազգային դրամական փոխանցումներ TransferWise-ի և Alipay-ի համագործակցության միջոցով

TransferWise-ը՝ Լոնդոնում տեղակայված միջազգային դրամական փոխանցումների ծառայությունը, որը վերջերս ներդրողների կողմից գնահատվել է $3,5 միլիարդ դոլար, համագործակցել է Չինաստանի Aliplay-ի հետ միջազգային փոխանցումների համար:

TransferWise-ի այժմ 7 միլիոն օգտագործողներն արդեն կարող են Alipay-ի 1,2 միլիարդ կազմող օգտատերերին ուղարկել չինական յուան 17 տարբեր արժույթներով:

Այս «ակնթարթային» դրամական փոխանցումներով` 20 վայրկյանից կարճ տևողությամբ, ըստ երևույթին, TransferWise-ից օգտվողներին պարզապես անհրաժեշտ է ստացողի անունը և Alipay ID-ն` դրամական փոխանցում իրականացնելու համար: Գումարներն այնուհետև ուղարկվում են բանկային հաշվին, որը կցված է ստացողի Alipay պրոֆիլին:

«Այս համագործակցությունը TransferWise-ի համար խոշոր ընդլայնում է, քանի որ այն ընդգրկում է մարդկանց նոր, լրացուցիչ շուկա, որոնք կառավարում են իրենց գումարները Alipay պլատֆորմի միջոցով», – ասում են ընկերությունում:

Alipay-ը վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրորդ համագործակցությունն է TransferWise-ի համար: Նոյեմբերին նրանք համագործակցություն ունեցան GoCardless-ի՝ Լոնդոնի fintech-ի հետ: GoCardless-ը օգտագործվում է աշխարհի ավելի քան 50,000 ձեռնարկությունների կողմից:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...