Apple-ը նախատեսում է թողարկել iPhone-ի նոր մոդելներ Pad-ի վերջին տարբերակների մոդելով: Նոր շարքը բաղկացած կլինի չորս սմարթֆոններից՝ 5G ցանցով և երկու նոր հավելյալ աքսեսուարներով:
Սմարտֆոններից երկուսը կփոխարինեն iPhone 11 Pro-ին և iPhone 11 Pro Max-ին, իսկ մյուս երկուսը կլինեն բյուջետային մոդելներ՝ iPhone 11-ի փոխարեն:
Ավելի թանկ սմարթֆոնները կունենան նոր դիզայն՝ հարթ չժանգոտվող պողպատե եզրեր և ավելի կտրուկ շրջանավորված անկյունագծեր, ինչպես 2018 iPad Pro-ի դեպքում:
Նոր iPhone Pro-ները սարքի հետևի մասում կունենան երեք տեսախցիկ, իսկ բյուջետային iPhone-ները կմնան երկու տեսախցիկով:
Նոր սարքերի էկրանը փոքր-ինչ ավելի մեծ կլինի 6.5 դյույմ անկյունագիծ ունեցող iPhone 11 Pro Max-ից: Apple-ը նախատեսում է էկրանի վերին մասում գտնվող գիծը հեռացնել, որտեղ ապագայում պետք է լինեն սելֆիի ֆոտոխցիկը և Face ID սենսորները:





