spot_imgspot_imgspot_img

Ո՞վ վստահությամբ կօգտագործի ֆեյսբուքի կրիպտոարժույթը

Վերջերս շատերի մոտ քննարկման առիթ դարձավ ֆեյսբուքի ծառայությունների անսպասելի կասեցումը: Հարկ է նշել, որ սա 15 տարվա մեջ ամենաերկար կասեցումն էր:

Լրատվամիջոցների այն հայտարարությունը, թե ֆեյսբուքը զբաղված է սեփական արժույթի ստեղծման գաղտնի գոծունեությամբ՝ առաջացրեց բավականին մեծ խառնաշփոթ, իսկ կասեցումը տեղի ունեցավ այս լուրից մեկ շաբաթ անց:

Երկու տարի առաջ ֆեյսբուքը Իռլանդիայի կենտրոնական բանկից էլեկտրոնային գումարի շրջանառության համար լիցենզիա ստացավ ներառյալ դրամական փոխանցումներ և վարկային վճարումներ սպասարկելու հնարավորություն։

Սկանդալները Ֆեյսբուքի անվան շուրջ շարունակում էին լինել ակտուալ. Cambridge Analytica-ի սկանդալից հետո, որի քննարկման առիթ էր այն փաստը, որ ֆեյսբուքը քաղաքական նպատակներով միլիոնավոր պրոֆիլների տվյալների փոխանցման գործում իր մասնակցությունն, ունի ընդ որում՝ առանց օգտատերերի համաձայնության: Ամբողջ աշխարհի քաղաքական ոլորտի ներկայացուցիչները սկսեցին պահանջել ֆեյսբուքի գործելաոճի կարգավորումը:

Այս սկանդալից հետո օգտատերերի որոշակի զանգվածի կողմից ֆեյսբուքի հանդեպ վստահությունը սկսեց նվազել։ Գուցե մարդկանց վստահությունը վերականգնելու և անվերջ կարգավորումների կոչեր լսելուց հետո ֆեյսբուքը որոշեց դառնալ բանկ և ունենալ սեփական վճարման օնլայն արժույթը:

Այնուամենայնիվ բանկային և ֆինանսական այլ ծառայությունները կառուցվում են բացառապես սպառողների վստահության հիման վրա, իսկ ֆեյսբուքն իր երկար տարիների անխափան աշխատանքի շնորհիվ, այսպես ասած`գրանցված է «վստահելիների ցանկում»:

Եթե Մարկ Ցուկերբերգը տարիներ առաջ Ֆեյսբուքում ձեր գրանցման ժամանակ ձեզանից վերցրած լիներ 10 ԱՄՆ դոլար, այն օգտագործեր պրոֆիլի վրա աշխատանքներ կատարելու համար, որի շնորհիվ այն կվաճառեր գովազդատուներին, ապա դուք ավտոմատ կերպով կդառնայիք 485 միլիարդ դոլար արժողությամբ պրոեկտի մասնակից։

Այս դեպքում նույնիսկ Cambridge Analytica-ի հրապարակած սկանդալային հոդվածից հետո Ֆեյսբուքը կունենար 2,7 միլիարդ ուրախ օգտատեր աշխարհում։

Այս ֆորմալ բնույթ ունեցող սցենարում օգտատերը պրոդուկտի հետ միասին հանդես է գալիս, որպես կայքում տնտեսական արժեքների ստեղծող։ Չնայած նրան, որ սա բավականին չափազանցված և արդեն իսկ անցյալ տարում օգտագործված օրինակ է։ Իսկ օգտագործված է եղել այն ժամանակ, երբ ֆեյսբուքն ապրում էր ասել է, թե իր «Ճշմարտության պահը», երբ նեղության պահին, վստահությունն ամրապնդելու համար մտածել է կայքի շրջանակներում սեփական թվային արժույթը ստեղծելու մասին։

Շատ հաճախորդներ չեն հասկանում, թե ինչպես է աշխատում Ֆեյսբուքը, ինչպես է աշխատում այդ թվային արժույթը, կամ այս իմաստով ինչպես են աշխատում բանկերը։ Առանց ապրանքը նախօրոք օգտագործելու կամ ընկերության ներկայացուցիչների ավարտական վկայականները տեսնելու, չգոհանալու վախի բացակայությամբ նրանք վստահում են ընկերության ղեկավարներին, իրավաբաններին, ադմինիստրատորներին և խորհրդատուներին։

Վերջիվերջո, երբ դուք գործի եք դնում ձեր մեքենան դուք ակնկալում եք, որ շարժիչն անշուշտ կսկսի աշխատել և ձեր տրանսպորտային միջոցը թույլ կտա ձեզ ապահով հասնել A կետից B կետը։ Իսկ դրա համար ձեզ պետք չէ իմանալ, թե ինչպես է աշխատում շարժիչը, կամ չեք էլ մտածում ուղևորության ընթացքում հավանական ռիսկերի մասին։ Այս հետաքրքիր օրինակով եզրափակենք ֆեյսբուքի թվային արժույթի մասին մտորումները և պարզապես փորձենք հասկանալ, թե ո՞վ կվստահի Ֆեյսբուքի բանկին, չէ՞ որ մեկ տարին սոցիալական հարթակում ինչ-որ ծառայություն ներկայացնելը քիչ ժամանակ չէ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...