spot_imgspot_imgspot_img

Ոսկու գրավով սպառողական վարկեր՝ բջջային հավելվածի միջոցով. DIGISAFE

Ոսկով ապահովված սպառողական վարկեր բջջային հավելվածի միջոցով։ Այս ամենը հնարավոր է DIGISAFE ֆինտեք վարկային կազմակերպության շնորհիվ:

Ոսկու գրավը գնահատվում է և գնահատված գումարի չափով վարկային սահմանաչափ է բացվում հաճախորդի բջջային հեռախոսում։ Այնուհետև հաճախորդը հնարավորություն է ստանում հեռահար՝ ցանկացած պահի, մեկ կամ մի քանի գործարքով ստանալ վարկ։

Ոսկու գրավադրումից հետո, ամբողջ գործընթացը թվայնացվում է, որն իրականացվում է հաճախորդի հեռախոսում ներբեռնված բջջային հավելվածի միջոցով։ Այս նորարարական լուծումը միակն է տարածաշրջանում՝ իր տեսակով։

Հաճախորդը կարող է բջջային հավելվածի միջոցով իրական ռեժիմում տեսնել իր գրավադրած իրերի ցուցակը, մանրամասն նկարագրությամբ և ցանկացած պահի պատվիրել գրավը հետ վերցնելու նպատակով։

Անձն ազատ է ցանկացած պահի մարել վարկը կամ դրա մի մասը, խնայել տոկոսագումար և նորից ստանալ վարկ՝ ցանկանած պահի։ Վարկային պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո, հաճախորդը կարող է կրկին ստանալ վարկ՝ օգտագործելով նույն գրավը։

Ընկերությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրենց ոսկին պահել ապահով և անվտանգ վայրում, միևնույն ժամանակ ունենալով ակնթարթային հասանելիություն ֆինանսական միջոցներին, բջջային հեռախոսով՝ երբ դրա կարիքը լինի։ Բջջային հավելվածով կարելի է վարկ ստանալ օրվա ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ այդ թվում արտերկրից։

DIGISAFE ֆինտեք վարկային կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականի սկզբին: Այն գրանցված է ՀՀ ԿԲ կողմից՝ 2021 թվականի հուլիսի 13- ին։

Նպատակ ունենալով մասնագիտանալ և իր հաճախորդներին մատուցել բացառիկ ծառայություններ DIGISAFE-ը տրամադրում է միայն մեկ տեսակի՝ բացառապես ոսկու գրավով սպառողական վարկեր։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...