spot_imgspot_imgspot_img

Ռուբեն Վարդանյանը հայտարարում է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու որոշման մասին

Ռուբեն Վարդանյանը, ում կարողությունը նախորդ տարի Forbes-ը գնահատել էր 1 միլիարդ դոլար, հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշման մասին։ Գործարարը տեղափոխվում է Արցախ:

Ձեռնարկատեր և ներդրող Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, գրում է Forbes-ը:։ «Ես, գիտակցելով իմ ռիսկերը, որոշում կայացրի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և որպես Հայաստանի քաղաքացի տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ինձ համար շատ դժվար էր, բայց այնքան ճիշտ»,- ասել է նա։

Նրա խոսքով, վերջին երկու տարվա իրադարձությունները հանգեցրել են նրան, որ շատ մարդիկ Արցախում իրենց լքված են զգում, և մտածում են թե ոչ մեկին պետք չեն:

«Սա անընդունելի է։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ամբողջ աշխարհի հայերս, պետք է միասին լինենք Արցախի հետ»,- ասել է Վարդանյանը։

Նա հավելել է, որ այս քայլը համարում է միակ միջոցը՝ օրինակով ցույց տալու, թե որքան կարևոր է Արցախն իր համար։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...