spot_imgspot_imgspot_img

Ֆինանսկան ծառայություններն ավելի մատչելի կդառնան ID- քարտապանների համար

 

Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը, Ազգային բանկի հետ ID-
քարտապանների ֆինանսական ծառայությունները ավելի մատչելի է դարձրել: Ներկայումս

պետական մարմինները օրենքներում համապատասխան փոփոխություններ են կատարում:
Տեղեկացվում է, որ անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո բանկերը
կկարողանան ոչ միայն կարդալ ID- քարտի չիպային տվյալները, այլեւ դրանց պահպանման եւ
մշակման կանոնները կկարողանան համակարգել էլեկտրոնային տարբերակով:

Սա բանկային եւ ֆինանսական կազմակեպությունների մատուցած ծառայությունները
կդարձնի ավելի մատչելի, քաղաքացիներն էլ՝ գումար ստանալիս կխնայեն ժամանակ։

Նորարարությունների շրջանակներում բանկերի եւ ֆինանսական
հաստատությունների կողմից կտրամադրվեն սարքավորումներ եւ տերմինալներ՝ ID
քարտերից տվյալների ընթերցման համար:

Անձը հաստատող տեղեկություններն արդեն կարող են կարդալ նաեւ բանկերում
տեղադրված POS-տերմինալները։ Այս հնարավորությունը ավելացվել է ստանդարտ
տերմինալների արդեն գործող ընտրացանկին։
Այսպիսով, կենտրոնական բանկը ձգտում է ավտոմատացնել հաճախորդների
նույնականացման եւ ստուգման գործընթացները՝ նվազեցնելով թղթաբանությունը։
Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ բոլոր ուկրաինական բանկերը պետք է ապավինեն
ID բանկային համակարգին։ Արդյունքում օգտատերերը կարող են վարչական եւ այլ
ծառայություններ ստանալ ինտերնետի միջոցով՝ առանց ֆիզիկական ներկայության
անհրաժեշտության։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...