Coin Center ամերիկյան ստարտափը ԱՄՆ-ի կառավարությունից խնդրում է ստեղծել ֆինտեխ թվային արժույթների բազա:
Coin Center-ը գտնում է, որ հարկավոր է թույլտվություն տալ ստարտափներին ամբողջ երկրում ծառայությունների մատուցման համար և հաշվի չառնել որոշակի թղթաբանական հանգամանքներ:
Որոշ նահանգներ փորձեցին հեշտացնել ստարտափների և բիզնեսների աշխատանքը (Հյուսիսային Կարոլինա, Նյու Ջերսի, Կալիֆորնիա) մինչդեռ մյուսները (Նյու Յորք, Կոնեկտիկուտ) իրավաբանական անձ ձևակերպելու համար պահանջեցին լիցենզիա:
Այսպիսի խոչընդոտների վերացումը հնարավորություն է տալիս ստարտափներին մուտք գործել բազմաթիվ վճարային և ֆինանսական համակարգեր, որոնք կարող են օգտագործվել բանկային ծառայություններ ստանալու համար:





