Multicard Curve. Ի՞նչ է դա և ինչպե՞ս օգտագործել այն
Curve-ը բրիտանական ֆինտեխ-ստարտափ է, որն օգտագործողներին թույլ է տալիս պահել մինչև 100 վճարային քարտ մեկ Mastercard-ում և կառավարել դրանք բջջային հավելվածի միջոցով: Պատվիրելիս օգտագործողը ստանում է անվանական դեբետային Mastercard: Կան մի քանի քարտային տարբերակներ՝
- Curve Blue – տրամադրվում է անվճար
- Curve Black – ամսական €9,99 արժողությամբ
- Curve Metal – ամսական £14,99 արժողությամբ (մոտ $14,99)
Քարտի թարմացումը կարելի է իրականացնել անմիջապես հավելվածում:
Curve-ի տրամադրած առավելություններից են.
- Ֆոնդերի փոխանցումը ավելի քան 25 տարբեր արժույթներով:
- 1% cashback – Curve Blue-ի համար` 90 օր, Curve Black և Curve Metal-ի համար` անսահմանափակ: Ընդգրկված են տասնյակ հայտնի ապրանքանիշեր՝ Starbucks, Virgin Experience, Netflix, Spotify, Booking.com, Apple, Amazon, H&M և այլն:
Ի՞նչ քարտեր կարելի է ավելացնել
Curve հավելվածում կարելի է ավելացնել վարկային և դեբետային Visa կամ Mastercard: Ծառայությունն ընդունում է նաև կանխավճարային քարտեր` Al-Mawarid Bank S.A.L, B Next, Boon, Capital on Tap, Cashplus, Commerzbank, DiPocket, Fidor Bank, Holvi, Lydia, Metabank, Monese, PayPal, Paysera, Pleo, Pockit, Postepay, Postpaye Evolution, Revolut, Santander, Self Bank, Skrill / Paysafe, Soldo, Spendesk / Transact, Starling, Shine, Tide, Twisto և Wirex.
Հնարավոր չէ ավելացնել American Express, Maestro, Diners Club, JCB և UnionPay.





