Չինական ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների գերարագ լիցքավորման տեխնոլոգիան։ Ըստ Redmi-ի՝ 4100 մԱ/ժ մարտկոցով գաջեթը 5 րոպեում կարող է լիցքավորվել 0%-ից մինչև 100%։
Սմարթֆոնի ռեկորդային արագ լիցքավորման տեխնոլոգիան մշակել է չինական Redmi ընկերությունը:
Գաջեթների արտադրողը ցուցադրման համար օգտագործել է Redmi Note 12 Discovery մոդիֆիկացված սմարթֆոնը՝ 4100 mAh հզորությամբ մարտկոցով։ 0%-ից մինչեւ 50% գաջեթը լիցքավորվել է 2 րոպե 11 վայրկյանում, իսկ մինչեւ 100%՝ 5 րոպեից էլ քիչ ժամանակում ։
Redmi-ի տեխնոլոգիան ապահովում է մինչև 300 Վտ լիցքավորում: Սակայն պիկ հզորության դեպքում լիցքավորումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, որից հետո այն փոքր-ինչ նվազում է:





