spot_imgspot_imgspot_img

2022 թվականին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,6 մլրդ դոլար

2022 թվականին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստան են փոխանցել 3,6 մլրդ դոլար, ինչը չորս անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ՝ 865,6 մլն դոլար, տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից:

Հայաստանից Ռուսաստան փոխանցումների ծավալն աճել է 12,7%-ով։ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան են ուղարկել 422,9 միլիոն դոլար՝ հինգ անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։

Միաժամանակ ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն է փոխանցվել 60,5 մլն դոլար: 2022-ին այն եղել է մի փոքր ավելի 61,2 մլն դոլար։ Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը կանխատեսվող 7%-ի փոխարեն արձանագրել է 13% աճ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդպիսի արդյունքներին նպաստել է նաև ռուսաստանցիների զանգվածային տեղափոխումը երկիր։ 2022 թվականի վերջին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց անել հնարավորը, որպեսզի երկրում աշխատող ռուսները հնարավորինս երկար մնան հանրապետությունում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...