spot_imgspot_imgspot_imgspot_img

2023թ. ԱՄՆ 10 խոշորագույն ֆինթեք ընկերությունները

Stripe-ը, Ripple-ը, Blockchain.com-ը և OpenSea-ն հայտնվել են Forbes-ի լավագույն 10 ֆինթեք ընկերությունների ցանկում:

Forbes-ը ներկայացրել է այն հինգ կրիպտո նախագծերը, որոնք ներառվել են 2023 թվականի ամենանորարար մասնավոր ֆինթեք ընկերությունների թոփ տասնյակում:

Վարկանիշը հետևյալ տեսքն ունի.

Stripe ($50 միլիարդ),
Chime ($25 միլիարդ)
Ripple ($15 միլիարդ),
Blockchain.com ($14 միլիարդ)
Plaid ($13,4 միլիարդ),
OpenSea ($13,3 միլիարդ)
Brex ($12,3 միլիարդ)
GoodLeap ($12 միլիարդ)
Bolt ($11 միլիարդ)
GoodLeap ($12 միլիարդ):

Ընթացիկ և անցյալ տարվա առաջատարի՝ Stripe-ի գնահատականը նվազել է 47%-ով՝ հասնելով $50 մլրդի, իսկ անցյալ տարի երկրորդ տեղը զբաղեցրած Klarna ստարտափը էժանացել է 85%-ով, հասնելով մինչև $6,7 մլրդ և դուրս մնացել թոփ տասնյակից:

Forbes-ը նշել է, որ ստարտափների համար տրված գնահատականները, բացառությամբ Stripe-ի, կարող են չարտացոլել իրականությունը, քանի որ դրանք հիմնված են վերջին ներդրումային փուլերի վրա, որոնք փակվել են ավելի բարենպաստ պայմաններում։

Որպես ուղենշային օրինակ՝ նրանք նշել են OpenSea NFT շուկան: 2021 թվականի դեկտեմբերին այն գնահատվել է $13,3 միլիարդ: Այդ ժամանակից ի վեր նա կորցրել է իր առաջատարությունը սեգմենտում, իսկ «ոչ փոխարկելի» թոքեններով գործարքների ամսական ծավալը $4,81 միլիարդից նվազել է մինչև $191 միլիոն:

Ընդհանուր առմամբ, ֆինթեք ընկերություններն այս ժամանակահատվածում հավաքել են $15 միլիարդ (որից $6 միլիարդ Stripe-ից է): 2022 թվականի հունվար-մարտին այդ ցուցանիշը հասել է $28 միլիարդի։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...