spot_imgspot_imgspot_img

5,000 դրամ նվեր Evoca-ից

Evocabank-ի քարտապաններն այսօրվանից կարող են օգտվել պարզ և անվտանգ անհպում վճարումներից Google Pay-ով, ինչպես նաև` թվային քարտերի ավելացումից Android և Wear OS սարքերում:

Քարտապանները կարող են ավելացնել Evocabank-ի կրեդիտային և դեբետային քարտերը Google Wallet-ում` թվային դրամապանակ, որն այսօրվանից հասանելի է նաև Հայաստանում, և վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ: Բացի վճարային քարտերից` քարտապանները Google Wallet-ում կարող են նաև ավելացնել լոյալության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes) և միջոցառումների տոմսեր, և հասանելիություն ունենալ դրանց:

Շնորհիվ անվտանգության մի քանի մակարդակի`Google Pay-ի օգտագործումը դարձնում է վճարումներն ավելի ապահով` ավելացնելով Evocabank-ի քարտի կողմից արդեն իսկ տրամադրվող պաշտպանությունը: Սա ներառում է բանկային ստանդարտ թոքենիզացիա, ինչը նշանակում է` Google Wallet-ում ավելացված քարտով վճարելիս` գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token-ի) միջոցով: Այս token-ը, կախված սարքից, տարբերվում է և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից: Բացի այդ, եթե Ձեր հեռախոսը երբևէ կորի կամ գողացվի, կարող եք պարզապես օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ ցանկացած վայրից Ձեր սարքն անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ ստեղծելու կամ նույնիսկ Ձեր անձնական տվյալներից ամբողջությամբ մաքրելու համար:

Հաճախորդները կարող են միանալ Google Pay-ին իրենց Evoca Visa քարտով և ստանալ 5,000 դրամ նվեր՝ առաջին գործարքից:

Հաճախորդը պարզապես կատարում է վճարումը Google Pay-ով, որին կցված է Evoca Visa քարտ, իսկ բանկը փոխանցում է 5,000 դրամ նվեր քարտապանին: Նվերը հասանելի է առաջին 1,000 Evoca Visa քարտապաններին, որոնք կկատարեն գործարք Google Pay-ով:

Ինչպես կցել քո Evoca Visa քարտը Google Pay-ին:

Ներբեռնիր Google Wallet* հավելվածը Google Play Store-ից, ավելացրու քարտը և կատարիր անհպում վճարումներ Google Pay-ով ցանկացած վայրում` Հայաստանում և ողջ աշխարհում:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...