spot_imgspot_imgspot_img

5G-ն առցանց առևտրի գրավական

5G տեխնոլոգիայի տեղակայումը դեռ սկզբնական փուլում է, բայց մոտ ապագայում մենք կտեսնենք փոխկապակցված գլոբալ տնտեսություն, որը միավորում է վաճառողին գնորդի հետ:
5G նախատեսվում է երեք անգամ ավելի արագ, քան 4G / LTE- ն: Սա նշանակում է, որ տվյալները կփոխանցվեն առավել արագ: Սպառողը կարող է տեսնել ապրանքի գովազդն ու անմիջապես առցանց գնել այն՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում:      5G կօգնի նաև, որ գնման փուլերը մեկը մյուսին անցնեն հաճախորդից աննկատ։
Աշխարհում բջջային վճարումների թիվն օրեցօր աճում է:
PPRO-ի ուսումնասիրության համաձայն՝ էլեկտրոնային առևտրի գործարքների ավելի քան 45% -ը իրականացվում է հեռախոսների միջոցով: Եվրոպայում սպառողների 43%, ԱՄՆ-ում 23% , Ասիայի՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 55% վճարումները կատարվում են էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
Այսօր աշխարհի բնակչության 49% -ին հասանելի է ինտերնետ, իսկ 5G ներդրմամբ այդ ցուցանիշը զգալիորեն կաճի: Adobe-ը հայտնում է, որ 5G կօգնի մինչև 2021 թվականը ավելացնել էլեկտրոնային առևտուրը 12 միլիարդ դոլարով: Այսպիսով, մանրածախ առևտրով զբաղվողները պետք է հենց հիմա պատրաստվեն առցանց նոր տենդենցին:
spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...