spot_imgspot_imgspot_img

Adobe-ը կգնի Figma-ին՝ 20 միլիարդ դոլարով

Adobe-ը հայտարարել է, որ գնում է Figma առցանց դիզայներական ծառայությունը 20 միլիարդ դոլարով: Ընկերությունը ակտիվի համար վճարել է հավասար մասերով կանխիկ և բաժնետոմսերով, ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները գործարքը գնահատել էին ավելի քան 15 մլրդ դոլար: Adobe-ի և Figma-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հրապարակումը:

Նշվում է, որ Adobe-ը և Figma-ն միասին կվերապատկերեն կրեատիվության և արտադրողականության ապագան և կբարելավեն արտադրանքի դիզայնը: Figma-ն կկարողանա ընդլայնել գործիքները մասնագետների համար։

Figma առցանց դիզայներական ծառայությունը հիմնադրել է Դիլան Ֆիլդը՝ 2012 թվականին։ Գրաֆիկական խմբագրիչը թույլ է տալիս օգտվողներին համատեղ աշխատել իրական ժամանակում: 2021 թվականին ընկերությունը գնահատվել է 10 միլիարդ դոլար:

Ուկրաինայում, պատերազմի պատճառով Figma-ն սառեցրել է ռուսական կորպորատիվ հաշիվները և դադարեցրել բոլոր վաճառքները երկրում։

Աղբյուրը՝ rb.ru:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...