Առաջիկա երեք տարիների ընթացքում Alibaba Cloud-ը ևս $28 միլիարդ ներդրում կանի, ինչը մասամբ պայմանավորված է COVID-19 համաճարակի ընթացքում վիդեոկոնֆերանսի և ուղիղ միացման (live) ծառայությունների պահանջարկի մեծացմամբ:
Ներդրումը միտված կլինի Alibaba Cloud-ի տեխնոլոգիայի՝ գործարկման համակարգի, սերվերների և չիպերի ընդլայնմանը: Մատակարարը ներկայումս 63 հասանելիության գոտի ունի՝ Ասիայում, Ավստրալիայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
Alibaba Cloud Intelligence-ի նախագահ և Alibaba Group-ի տեխնոլոգիայի գլխավոր պատասխանատու Ջեֆ Ժանգն ասում է. «Ավելացնելով մեր ներդրումները cloud ենթակառուցվածքի և հիմնարար տեխնոլոգիաների ոլորտում, հուսով ենք, որ կշարունակենք տրամադրել համաշխարհային կարգի, վստահելի հաշմակարգչային ռեսուրսներ, որոնք կօգնեն բիզնեսներին արագացնել վերականգնման գործընթացը»:
Փետրվարին ներկայացված իր վերջին եռամսյակային հաշվետվության մեջ Alibaba-ն հայտնել է, որ cloud եկամուտներն աճել են 62%-ով և կազմել $1.5 մլրդ դոլար:





