spot_imgspot_imgspot_img

Ամանորյա նախաձեռնություն՝ Բիբլոս Բանկ Արմենիայի և «Զինվորի տան» համատեղ ջանքերով

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել` համագործակցելով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության հետ, ինչի արդյունքում Բանկի գործընկերներն ու հաճախորդները որպես ամանորյա նվեր ստացել են «Գեղեցկություն զինվորներից» նախագիծի շրջանակում վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաներ:

Նախագիծը «Զինվորի տան» առաջին բիզնես նախաձեռնությունն է, որն ամբողջությամբ համադրում և վարում են հենց իրենք՝ վիրավորում ստացած զինծառայողները։ Կոմպոզիցիաները հավաքվում են օրգանական ապակուց պատրաստված տուփերի մեջ՝ հատուկ ֆերմաներում բուծված ու Հայաստան ներմուծված բնական թիթեռներով։ Ծրագրի նպատակը շահառուներին ակտիվ կյանք վերադարձնելն է, նրանց աշխատանքով ապահողելը, կյանքի որակի բարձրացումը և սոցիալական վերաինտեգրումը:

«Բիբլոս Բանկ Արմենիայի այս ամանորյա նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աջակցելու մեր քաջ հայրենակիցներին և նպաստելու համայնքի զարգացմանը, որի հետ աշխատելու և որին սպասարկելու պատիվն ունենք: Բանկի ողջ անձնակազմը երախտագիտության խորը զգացումով է լցված հայրենիքի պաշտպանի նկատմամբ, և մենք խրախուսում ու աջակցում ենք ծրագրերի, որոնք նպաստում են զինվորների սոցիալական վերաինտեգրմանը: Զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաները գործընկերներին ու հաճախորդներին նվիրելով՝ Բանկն իր համեստ ներդրումն ունեցավ ոլորտում արվող ահռելի աշխատանքում»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Զինվորի տունն» առանցքային դեր է խաղում զինծառայողների բարեկեցության ու առողջության բարելավման գործում, իսկ նման նախագծերը նաև զբաղվածության խնդիրը լուծելու նպատակ ունեն:

«Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ողջունեց այս արդյունավետ համագործակցությունը` շնորհակալություն հայտնելով Բիբլոս Բանկ Արմենիային՝ վիրավոր զինվորների հետ միասին այս տարի յուրահատուկ նվեր ստեղծելու համար։

««Գեղեցկություն զինվորներից» ՍՊԸ-ն սոցիալական ձեռնարկության մոդելով նախագիծ է: Կազմակերպությունում ներգրավված են զինհաշմանդամներ, որոնք պատրաստում են կոմպոզիցիաներ բնական թիթեռներով: Բիզնես նախագծի նպատակը մեր շահառուների զբաղվածության խնդրի լուծումն է՝ նրանց աշխատանքով ու կայուն եկամտով ապահովելու միջոցով: Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել կազմակերպությունը՝ ներգրավելով էլ ավելի մեծ թվով տղաների, որոնք կստեղծագործեն արվեստի ամենատարբեր ճյուղերում»,- ասում է «Զինվորի տուն» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Նախաձեռնության շրջանակում կոմպոզիցիաների վաճառքից ստացված ամբողջ հասույթը, (16,000,000 ՀՀ դրամ) ուղղվելու է «Զինվորի տան» շահառուների համար իրականացվող առողջապահական, կրթական, սոցիալական և այլ բարեգործական ծրագրերին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...