Ամերիկյան Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է նոր արտադրանքի վերաբերյալ, որն ամենևին էլ iPhone կամ Apple Watch չէ, այլ COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողների համար նախատեսված դեմքի պաշտպանիչ վահաններ:
Apple-ը նախագծել է դեմքի թափանցիկ պլաստիկ վահան, որն ունի հարթ փաթեթավորում և հավաքվում է երկու րոպեից էլ պակաս ժամանակահատվածում: Ընկերությունը մինչև այս շաբաթվա վերջ այդ վահաններից ավելի քան մեկ միլիոն օրինակ կառաքի և այնուհետև ամեն շաբաթ ևս մեկ միլիոն կառաքվի ԱՄՆ-ի տարածքում, իսկ այնուհետև երկրի սահմաններից դուրս:
Ինչպես նշել է Կուկը՝ ընկերությունը, դեմքի պաշտպանիչ վահանների նախագծման, արտադրման և դրանք բուժաշխատողներին հասցնելու համար, համախմբել է իր ամբողջ ծավալները՝ ինժեներատեխնիկական, օպերացիոն և փաթեթավորման թիմերին, դիզայներներին և մատակարարներին:





