spot_imgspot_imgspot_img

Apple-ը և Goldman Sachs-ը մտադիր են ստեղծել աշխարհի ամենահզոր նեոբանկը

Apple-ը և Goldman Sachs Bank USA-ը միավորվել են՝ ստեղծելու ԱՄՆ-ում ամենահզոր ֆինթեքը:

Անցյալ շաբաթ աշխարհի ամենահզոր տեխնոլոգիական խաղացողներից մեկը՝ Apple-ը, ապշեցրել է ԱՄՆ բանկային ոլորտը նոր ֆինանսական պրոդուկտի՝ ավանդային հաշվի գործարկման մասին լուրերով:

Apple-ը հայտարարել է, որ ավանդատուներին կառաջարկի տարեկան 4,15%՝ առանց դուրսբերման սահմանափակումների և ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից ավանդների երաշխիքների։

Apple-ը չունի բանկային լիցենզիա։ Ընկերությունը հանդես է գալիս որպես «ցուցափեղկ» Goldman Sachs Bank USA-ի համար, որն ունի լիցենզիա և ավանդների ապահովագրություն FDIC-ից: Ֆինթեք աշխարհի լեզվով ասած՝ AppleChime-ի, Revolut-ի և Monzo-ի նման նեոբանկ է: «Apple» ապրանքանիշի հզորությունն աշխարհում աննախադեպ է, հաշվի առնելով, որ մոլորակի ավելի քան 2 միլիարդ iPhone-ներն այժմ կառաջարկեն Goldman ծառայությունները։

Նոր պրոդուկտը հասանելի է միայն Apple Card-ի հաճախորդներին:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...