Apple Watch-ի համար թողարկվել է WatchGPT հավելվածը, որի շնորհիվ կարելի է օգտագործել ChatGPT նեյրոնային ցանցը խելացի ժամացույցների վրա։
Նշվում է, որ հավելվածն արժե 179 ռուբլի և աջակցում է Apple Iwatch 3-ին ու դրանից բարձր մոդելներին: Ընդ որում, վճարումը տեղի է ունենում մեկ անգամ`գնելու ժամանակ:
WatchGPT-ին կարող եք հարցեր տալ գրավոր կամ բանավոր՝ ձայնային հաղորդագրության միջոցով: Երբ օգտատերը կտա իր հարցը, WatchGPT-ին գրեթե անմիջապես հետո կտա դրա պատասխանը։ Այս դեպքում նեյրոնային ցանցը կփորձի հակիրճ պատասխանել, որպեսզի տեքստը տեղավորվի ժամացույցի էկրանին։





