spot_imgspot_imgspot_img

Apple-ն աշխատում է նոր, ավելի էժան AirPods-ի վրա

Ըստ Haitong International-ի վերլուծաբան Ջեֆ Պուի, ով մեջբերում է իր ոլորտի ինսայդերներին, Apple-ը մշակում է նոր AirPods Lite ականջակալներ, որոնք ավելի էժան կլինեն, քան առկա մոդելները:

Ներկայումս Apple-ը վաճառում է AirPods-ի չորս տարբեր մոդելներ՝ սկսած երկրորդ սերնդի AirPods-ից մինչև առաջադեմ AirPods Max: Եվ չնայած AirPods-ը բավականին տարածված է դարձել, դրանք հեռու են էժան լինելուց:

Ջեֆ Պուն պնդում է, որ AirPods-ի պահանջարկը կնվազի 2023 թվականին։ Մասնավորապես, սպասվում է, որ AirPods-ի առաքումները 2022 թվականին 73 միլիոն միավորից 2023 թվականին կնվազեն մինչև 63 միլիոն:

Այս պահին պարզ չէ, թե կոնկրետ ինչ է AirPods Lite-ը և ինչ հնարավորություններ կունենան, բայց Պուն դրանք նկարագրում է որպես «ավելի ցածր գնով» ապրանք, որը կմրցի այլ արտադրողների ականջակալների հետ:

Ենթադրվում է, որ AirPods Lite-ը կարժենա 129 դոլարից պակաս։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...