Apple-ը 2022-2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի հաշվետվություն է ներկայացրել. ընկերության շահույթը նվազել է 13,4%-ով և կազմել 29,998 մլրդ դոլար, իսկ եկամուտը նվազել է 5,5%-ով և կազմել 117,2 մլրդ դոլար: Արդյունքներն ավելի վատ են եղել, քան կանխատեսումները, որոնք եղել են 121,88 մլրդ դոլարի մակարդակում:
Apple-ի մեկ բաժնետոմսի եռամսյակային կրճատված շահույթը կազմել է 1,88 դոլար՝ նախորդ տարվա 2,1 դոլարի դիմաց: Սա նույնպես ցածր էր կանխատեսումներից (մեկ բաժնետոմսի համար 1,94 դոլար):
iPhone-ի վաճառքը նվազել է 8,1%-ով՝ հասնելով 65,775 մլրդ դոլարի, Mac-ի եկամուտը նվազել է 29%-ով՝ հասնելով 7,735 մլրդ դոլարի, սակայն iPad-ի վաճառքն աճել է 29%-ով՝ հասնելով 9,396 մլրդ դոլարի:
2022 թվականին Apple-ը դադարեց լինել աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշի առաջատարը: Առաջատար կորպորացիաներից մեկի ապրանքանիշը մեկ տարվա ընթացքում էժանացել է 16%-ով՝ հասնելով 297,5 մլրդ դոլարի: Snapchat-ը և Twitter-ն ամբողջությամբ «հեռացել են» համաշխարհային ամենաթանկ ապրանքանիշերի ցանկից։





